ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Սենեգալ-Ճապոնիա՝ 2:2

Սենեգալ-Ճապոնիա՝ 2:2
24.06.2018 | 22:37

Րոպեներ առաջ ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի Սենեգալ-Ճապոնիա հանդիպումն այդպես էլ ի հայտ չի բերել հաղթողին: Լարված դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2, մինչդեռ հաղթանակը կողմերից մեկին բերելու էր փլեյ-օֆի մասնակցության իրավունք՝ անկախ խմբային վերջին հանդիպման արդյունքից: Հաշված րոպեներ անց կկայանա այս խմբի երկրորդ՝ Լեհաստան-Կոլումբիա դիմակայությունը: Բոլոր չափանիշներով խմբի ակնհայտ ֆավորիտների անվան դիմաց չկա և ոչ մի միավոր: Այս դիմակայությունում կողմերից մեկի պարտությունը կնշանակի հրաժեշտ առաջնությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ